14:39  ,  29 հոկտեմբերի, 2014

Անչելոտին վստահ է, որ Ռոնալդուն կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի կասկածում, որ «Ոսկե գնդակը» դարձյալ կստանա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը նշել էր, որ մրցանակին ամենաարժանին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն է:

«Իհարկե, Բլատերը պետք է արտահայտվեր այդպես: «Ոսկե գնդակը» միշտ էլ քննարկվող թեմա է, սակայն այս տարի պետք է չլինեն հարցեր: Նախորդ տարի Մեսին, Ռոնալդուն եւ Ռիբերին հավասարապես արժանի էին մրցանակին: Այժմ տիտղոսները, գոլերն ապացուցում են, որ մրցանակը պետք է ստանա Ռոնալդուն»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է A Bola-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս