13:41  ,  29 հոկտեմբերի, 2014

Վատցկեն՝ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչները եւ ղեկավարությունը հետաքրքրված չեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ: Այս մասին հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

«Եթե մեր ֆուտբոլիստները լինեն լավ մարզավիճակում, ապա ունենք հիանալի կազմ: Այժմ իմաստ չունի ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ: Բունդեսլիգայում պետք է հեռանանք վտանգավոր գոտուց  եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտակցում է դա: 15-ր տեղը ղեկավարության վատ աշխատանքի արդյունքը չէ: Ստեղծված խնդիրն անհրաժեշտ է լուծել խաղադաշտում»,- Վատցկեի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս