11:38  ,  29 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վերադարձնել Նանիին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները մտադիր են վերադարձնել պորտուգալացի կիսապաշտպան Նանիին, ով այժմ վարձավճարով խաղում է Լիսաբոնի «Սպորտինգում», տեղեկացնում է Tuto Mercato-ն: Անգլիական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Նանին մասնակցել է 7 հանդիպման եւ դարձել երկու գոլի, երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս