09:14  ,  29 հոկտեմբերի, 2014

Օզբիլիսը շարունակում է ապաքինվել մարզասրահում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայատանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: 24-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ մարզվում է մարզասրահում:

Ավելի վաղ ռուսական ակումբի գլխավոր բժիշկ Միխայիլ Վարդապետովը հայտնել էր, որ Օզբիլիսը կապաքինվի 2015-ի մարտ-ապրիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս