00:40  ,  29 հոկտեմբերի, 2014

Նախորդ անգամ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիրը «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում չէր եղել 2002-ին

Կատալոնական «Բարելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը 2002-ից սկսած դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով ստացել է «Ոսկե խաղակոշիկը», սակայն չի հայտնվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում, տեղեկացնում է Barcastuff-ը:

2002-ին «Ոսկե խաղակոշիկը» ստացել էր Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Մարիո Ժարդելը, ով խփել էր 36 գոլ: Բրազիլացին նույնպես չէր հայտնվել «Ոսկե գնդակի» թեկնածուների ցուցակում:

Հիշեցնենք, որ Սուարեսը նախորդ մրցաշրջանն անցկացրել է անգլիական «Լիվերպուլում» եւ Պրեմյեր լիգայում խփել է 31 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս