00:20  ,  29 հոկտեմբերի, 2014

Զեպ Բլատեր. Չեմ հավատում Ռուսաստանի հավաքականի հաղթանակին

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը 2018թ աշխարհի առաջնությունում չի հավատում Ռուսաստանի հավաքականի հաղթանակին: Շվեյցարացին նշել է, որ Ֆաբիո Կապելոյի թիմը դեռ ժամանակ ունի նախապատրաստվելու համար:

«Համաձայն «Խաղը» ֆիլմի սցենարի ձեր հավաքականը հաղթում է աշխարհի առաջնությունում, որն անցկացնելու է 2018-ին: Եթե անկեղծ, ապա չեմ հավատում Ռուսաստանի հավաքականի հաղթանակին: Սակայն դուք ունեք ժամանակ լավ պատրաստվելու համար: Ամեն ինչ հնարավոր է: Ֆաբիո Կապելոյի թիմը կարող է հասնել մինչեւ կիսաեզրափակիչ»,- Բլատերի խոսքը փոխանցում է Itar Tass-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս