«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մտադրության մասին, հաղորդում է The Independent-ը:
«Կարծում եմ, որ այս մրցաշրջանից հետո կավարտեմ կարիերաս: Ես չեմ վախենում դուրս գալ թոշակի: Հույս ունեմ, որ ինձ սպասվում են լավ ժամանակներ»,- ասել է «Քուինզ Պարկ Ռեյնջերսում հանդես եկող անգլիացի ֆուտբոլիստը:
36-ամյա Ֆերդինանդը նշել է, որ մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից: Հավանական է ֆուտբոլային փորձագետի կամ մարզիչի աշխատանքը: 18 տարեկանում «Վեստ Հեմում» պրոֆեսիոնալ կարիերան սկսած Ֆերդինանդը երկու անգամ ճանաչվել է անգլիական ֆուտբոլի ամենաթանկ պաշտպան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում