Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ չի ափսոսում կարիերայի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին մերժելու համար: 2004 թվականին Ռոբենն ընդունել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը:
«Այն տիտղոսները, որոնք ես նվաճեցի «Չելսիում» վկայում են, որ ճիշտ որոշում եմ ընդունել այն ժամանակ: Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելը հսկայական առաջընթաց էր ինձ համար: Հիմա ես շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ «Բավարիայում»: Վստահ եմ, որ սա լավագույն թիմն է, որ երբեէ ունեցել եմ»,- 30-ամյա Արյեն Ռոբենի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
2004-2007 թվականներին «Չելսիում» Ռոբենը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր եւ Անգլիական լիգայի գավաթակիր: Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանն Անգլիա էր տեղափոխվել Էյնդհովենի ՊՍՎ-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում