Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, տեղեկացնում է իտալական ակումբի կայքը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ը: Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոգբան տարեկան կստանա 3.5-4.5 միլիոն եվրո աշխատավարձ: 21-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվելու էր 2016-ին:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 2012-ին է տեղափոխվել թուրինյան ակումբ: Ամռանը նրա ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում