Եվրոպական սուպերակումբները մտադիր են դիմել ՖԻՖԱ-ին 2022թ. Քաթարի աշխարհի առաջնությունը մայիսին անցկացնելու խնդրանքով, տեղեկացնում է BBC-ն: Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) կարծում է, որ այդ տարբերակը կստեղծի առավել քիչ խնդիրներ:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ մրցաշարը կկայանա նոյեմբերին եւ դեկտեմբերին Քաթարում ամռանը շոգ եղանակի պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում