Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննում է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի հետ կապված գործը, տեղեկացնում է The Guardian-ը:
Բալոտելին այցելել է մորը՝ Ռոզա Բարվուային եւ նկատել, որ պատահական անցորդը լուսանկարում է իր «Ֆերարին»: Աղջիկը ոստիկանությանը հայտնել է, որ ֆուտբոլիստը մոտեցել է իրեն, սպառնացել՝ պահանջելով ջնջել լուսանկարները:
Այժմ ոստիկանները փորձում են պարզել, թե ինչպիսի անօրինական գործողություններ է կատարել Բալոտելին :
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում