32-ամյա իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը վնասվածքից կշարունակի ապաքինվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է ակումբի կայքը:
Վալդեսն ընդունել է հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի առաջարկը: Ֆուտբոլիստը կմարզվի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում՝ լինելով բժիշկների հսկողության տակ: Հետագայում Վալդեսը կմարզվի անգլիական ակումբի գլխավոր թիմում:
Հիշեցնենք, որ դարպասապահն այս ամռանն է հեռացել կատալոնական «Բարսելոնայից» եւ այժմ ունի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում