20:15  ,  22 հոկտեմբերի, 2014

«Անդերլեխտի» կիսապաշտպանն ուսման համար մերժել է «Արսենալին»

Բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Դենիս Պրատը պատմել է, որ տարիներ առաջ չի ցանկացել տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Անգլիական ակումբում փորձաշրջան անցնելուց հետո 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Բելգիա, որպեսզի ավարտի դպրոցը:

«Ես 16 տարեկան էի, երբ փորձաշրջանի մեկնեցի «Արսենալ»: Մեկ անգամ խաղացի երկրորդ թիմի կազմում եւ մի քանի մարզում անցկացրի: «Արսենալը» թոփ ակումբ է, սակայն 4 տարի առաջ ինձ առաջին հերթին պետք էր վերադառնալ եւ շարունակել ուսումը դպրուցում: Այժմ մեծ առաջընթաց եմ ապրել: Այս տարի զգում եմ, որ ավելի կարեւոր եմ դարձել թիմի համար: Շատ ուրախ կլինեմ, եթե դարձյալ գոլ խփեմ»,- Դենիս Պրատի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Արսենալի» եւ «Անդերլեխտի» միջեւ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին Բրյուսելում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով