23:49  ,  18 հոկտեմբերի, 2014

«Բարսելոնայի» հերթական հաղթանակն՝ առանց բաց թողած գոլի

Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ ուժեղագույնների լիգայի նորեկ «Էյբարի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում 2 թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց  «Բարսելոնայի» ավագ Չավին, ում գոլից հետո հյուրերի պաշտպանությունը տեղի տվեց: 72-րդ րոպեին բրազիլացի Նեյմարը կրկնապատկեց հաշիվը, իսկ 2 րոպե անց Լեո Մեսին խփեց կատալոնացիների երրորդ գոլը: Ռմբարկուների ցուցակի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին Նեյմարը զիջում է 7 գոլ, իսկ Մեսին՝ 8:

«Բարսելոնան» 22 միավորով առաջատարն է եւ դեռ գոլ բաց չի թողել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 18 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Էյբար»` 3:0

Չավի, 60, Նեյմար, 72, Լիոնել Մեսի, 74

«Աթլետիկ» - «Սելտա»` 1:1

Արից Ադուրիս, 6 (11մ.) – Նոլիտո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս