23:41  ,  3 հոկտեմբերի, 2014

19-ամյա Մաքնեյրը դարձյալ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դարձյալ մեկնարկային կազմում կընդգրկի 19-ամյա հյուսիսիռլանդացի պաշտպան Պատրիկ Մաքնեյրին: Նա 90 րոպե խաղաց նաեւ անցած տուրում, «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»:

«Երեք կենտրոնական պաշտպաններս վնասվածքներ ունեն: Այդ պատճառով պետք է դարձյալ խաղա Մաքնեյրը: Նա միակն է, որ կարող է խաղալ աջ պաշտպանի դիրքում: Ես ընտրել եմ նրան անցած շաբաթ: Մեկ շաբաթ առաջ նրա համար ավելի բարդ էր: Նա լավ հանդիպում անցկացրեց: Նրա նման ֆուտբոլիստի համար ամենամեծ խնդիրը խաղամակարդակ պահելն է»,- Վան Գալի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հոկտեմբերի 5-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում