22:35  ,  3 հոկտեմբերի, 2014

Կական դարձյալ հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից

Կիսապաշտպան Կական հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Արգենտինայի եւ Ճապոնիայի հետ ընկերական հանդիպումներին, հաղորդում է ESPN-ը: 32-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Ռիկարդո Գոուլարտին, որը վնասվածք է ստացել:

Կական Բրազիլիայի հավաքականում հանդես չի եկել 2013թ. մարտից, երբ Բրազիլիան ընկերական խաղում 1:1 հաշվով խաղաց Ռուսաստանի հետ:

Արգենտինայի հետ ընկերական հանդիպումը բրազիլացիները կանցկացնեն հոկտեմբերի 11-ին, Ճապոնիայի հետ՝ հոկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Կական տեղափոխվել է ամերիկյան «Օռլանդո Սիթի», սակայան մինչեւ MLS-ի մեկնարկը վարձավճարով խաղում է բրազիլական «Սան Պաուլուի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում