22:19  ,  3 հոկտեմբերի, 2014

Ժոզե Մոուրինյո. Ֆուտբոլում ռասիզմ չկա, պրոֆեսիոնալը միշտ էլ կգտնի իր տեղը

Ֆուտբոլում չկա ռասիզմ, պրոֆեսիոնալ մասնագետը միշտ էլ կգտնի իր տեղը, հայտարարել է  Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի հայտարարությունը, թե անգլիական ֆուտբոլում եւս անհրաժեշտ է ընդունել «Ռունիի կանոնը», հաղորդում է BBC-ն:

Խոսքը ամերիկյան ֆուտբոլի «Պիտսբուրգ Սթիլերս» ակումբի սեփականատեր Դեն Ռունիի պատվին անվանված օրենքի մասին է: Դրա համաձայն, ամերիկյան ֆուտբոլի Ազգային ֆուտբոլային լիգայի ակումբները պարտավոր են ղեկավար պաշտոններում ունենալ առնվազն մեկ սեւամորթ մասնագետ:

«Ֆուտբոլում մարդիկ այդքան հիմար չեն, որ դուռ փակեն լավ մասնագետի առջեւ: Եթե դու լավ մասնագետ ես, ապա կստանաս քո աշխատանքը: Պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Անգլիական դիվիզիոններում այժմ գլխավոր մարզիչի պաշտոններ զբաղեցնում են երկու սեւամորթներ՝ «Հադերսֆիլդի» մարզիչ Կրիս Փաուելը եւ «Կարլայլի» մարզիչ Քեյթ Քյորլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում