20:50  ,  3 հոկտեմբերի, 2014

ՈւԵՖԱ-ն տուգանել է ԲԿՄԱ-ին

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկել է «Ռոմա» - ԲԿՄԱ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի ժամանակ ռուսական ակումբի ֆանատների վարքը եւ պատժել է մոսկովյան թիմին։

Եվրագավաթներում առաջիկա երեք տնային հանդիպումները ԲԿՄԱ-ն կանցկացնի առանց հանդիսականների, երկու արտագնա խաղերին ներկա լինելու հնարավորությունից զրկված կլինեն ԲԿՄԱ-ի երկրպագուները։

Մոսկովյան ակումբը նաեւ տուգանվել է 200 հազար եվրոյով, հաղորդում է ԲԿՄԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայում ԲԿՄԱ-ն հոկտեմբերի 21-ին կընդունի «Մանչեսթեր Սիթիին», նոյեմբերի 25-ին՝ «Ռոմային»։

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած «Ռոմայի» հետ խաղում ԲԿՄԱ-ի ֆանատները ձեռնամարտի մեջ էին մտել «Օլիմպիական» ստադիոնի ստյուարդների եւ ոստիկանների հետ, ցուցադրել էին ռասիստական բնույթի գրություններով պաստառներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում