14:40  ,  3 հոկտեմբերի, 2014

Պեկին. Կիսաեզրափակիչի զույգերը

Պեկինում ընթացող թենիսի կանանց մրցաշարում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը: Քառորդ եզրափակիչում ռուս Մարիա Շարապովան 6:0,6:4 հաշվով հաղթեց համերկրացի Սվետլանա Կուզնեցովային: Չեխ Պետրա Կվիտովան 7:6(2),6:4 հաշվով հաղթեց իտալացի Ռոբերտա Վինչիին:

Կիսաեզրափակիչում Շարապովան կխաղա սերբ Անա Իվանովիչի հետ, Կվիտովայի մրցակիցը կլինի ավստրալացի Սամանտա Ստոսուրը:

Պեկին, կանայք, քառորդ եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Սամանտա Ստոսուր (Ավստրալիա)՝ Ուիլյամսը հրաժարվել է

Անա Իվանովիչ (Սերբիա) - Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ Հալեպը հրաժարվել է

Պետրա Կվիտովա (Չեխիա) - Ռոբերտա Վինչի (Իտալիա)՝ 7:6 (2), 6:4

Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) – Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 0:6, 4:6

Կիսաեզրափակիչ

Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) - Պետրա Կվիտովա (Չեխիա)

Անա Իվանովիչ (Սերբիա) - Մարիա Շարապովա (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում