14:03  ,  3 հոկտեմբերի, 2014

Հարավային Կորեայի ֆուտբոլիստները ազատվել են ծառայությունից հաղթանակի շնորհիվ

Ֆուտբոլի Հարավային Կորեայի հավաքականը հաղթել է Ասիական խաղերի մրցաշարում՝ եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության մատնելով հյուսիսկորեացիներին:

Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով: 120-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Ռիմ Չեն Բուն:

Ասիական խաղերին մասնակցում են մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստները: Հաղթանակի շնորհիվ Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, տեղեկացնում է bloomberg-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում