12:38  ,  3 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Տուրի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Ֆրանսիական ՊՍԺ-ից լավագույնների ցուցակում ընդգրկվել են երկու ֆուտբոլիստներ, մյուս ակումբները ունեն մեկական ներկայացուցիչներ:

Դարպասապահ՝ Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»):

Պաշտպաններ՝ Մարկինյոս, Դավիդ Լուիս (երկուսն էլ՝ՊՍԺ), Խուանֆրան («Ատլետիկո»), Մարեկ Սուխի («Բազել»):

Կիսապաշտպաններ՝ Սոն Հյուն-Մին («Բայեր»), Սինձի Կագավա («Բորուսիա», Դ.), Ալեքսանդր Կարնիտսկի (ԲԱՏԷ):

Հարձակվողներ՝ Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա»), Դենի Ուելբեք («Արսենալ»), Ջեքսոն Մարտինես («Պորտու»): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում