11:38  ,  3 հոկտեմբերի, 2014

Դի Մարիան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Արգենտինացու օգտին քվեարկել են հարցվածների 68 տոկոսը:

«Ուրախ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերաս սկսվեց հաջող»,- Դի Մարիայի խոսքը փոխանցում է ակումբի թվիթերյան էջը:

Սեպտեմբերին Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 3 խաղի՝ դառնալով 2 գոլի, 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 26-ամյա արգենտինացին այս ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել անգլիական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում