NBA-ի քառորդ եզրափակիչում «Ֆիլադելֆիան» սեփական խաղահրապարակում 82:75 հաշվով առավելության հասավ «Բոստոնի» նկատմամբ՝ հավասարեցնելով շարքի հաշիվը՝ 3:3:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր «Բոստոնի» հարձակվող Պոլ Պիրսը, ով վաստակեց 24 միավոր:
7-րդ՝ վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին «Բոստոնի» խաղահրապարակում:
NBA. 1/4 եզրափակիչ
«Ֆիլադելֆիա» – «Բոստոն» - 82:75 (22:19, 11:17, 27:20, 22:19)
Շարքի հաշիվը՝ 3:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում