«Ինտերի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին չի մեղադրել սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչին, ով կոպիտ սխալ էր թույլ տվել «Պալերմոյի» դեմ իտալական A Սերիայի երրորդ տուրի խաղում:
«Վիդիչի սխալը կարելի է համամետել դարպասապահի՝ ոտքերի արաքով բաց թողած գոլի հետ: Նման բան տեղի ունենում է 100 տարին մեկ: Նեմանիան հիանալի խաղացող է, այդպես կարող են սխալվել բոլորը»,- Մացարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Սիցիլիայում կայացած խաղում «Պալերմոն» բացեց հաշիվը Վիդիչիի սխալի օգնությամբ, սակայն խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչն «Ինտերին» փրկեց պարտությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում