«Ռոմայի» հարձակվող Ալեսանդրո Ֆլորենցին, գոլի հեղինակ դառնալով «Կալյարիի» դեմ իտալական A Սերիայի երրորդ տուրի խաղում, մոտեցել է տրիբունայում գտնվող տատիկին, ով առաջին անգամ էր եկել ստադիոն: Գոլն այդ կերպ տոնելու համար Ֆլորենցին ստացել է դեղին քարտ:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տատիկը Հռոմի «Օլիմպիոկո» ստադիոն էր եկել այն պայմանով, որ իր թոռնիկն անպայման պետք է գոլ խփի այդ խաղում:
Հիշեցնենք, որ «Ռոման» Ֆլորենցիի ու իտալացի հարձակվող Մատիա Դեստրոյի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում