Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել «Լեւանտեի» դեմ իսպանական Պրիմերայի չորրորդ տուրի խաղում: Այդ մասին խաղից հետո հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
«Նեյմարը վնասել է սրունքաթաթային հոդը, սակայն ամեն դեպքում ծրագրել էի այդ փոխարինումը: Հուսանք, որ վնասվածքը լուրջ չի լինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Վալենսիայում «Բարսելոնան» խփեց 5 անպատասխան գոլ, իսկ Նեյմարը դարձավ գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում