Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտին մոտեցող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 59-րդ քայլում ոչ ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ եւ վաստակել է 7 միավոր:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի նախկին չեմպիոն, շախմատային թագի հավակնորդ Վիշվանաթան Անանդը: 5-րդ տուրում հնդիկ գրոսմայստերը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ եւ 11 միավորով անհասանելի դարձավ Արոնյանի համար: Պոնոմարյովն ունի 5, Վալյեխոն՝ 2 միավոր: Հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր: Սեպտեմբերի 20-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը կմրցի Անանդի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում