Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրվում է բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Մատեուս Բիտեկոյի ծառայություններով, հաղորդում է UOL Esporte-ն։
19-ամյա ֆուտբոլիստի խաղին հետեւել է ռուսական ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Պոպովը, ով Բրազիլիայում էր։
Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Գրեմիոյի» կազմում մասնակցել է 15 հանդիպման։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում