Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտածում է ուժեղագույնների լիգայում հանդես եկող ակումբ գլխավորելու մասին:
«Մինչեւ մրցաշրջանի ավարտը կաշխատեմ «Կաստիլիայում», իսկ հետո տեսնենք, թե ինչ կլինի: Ունեմ բավականաչափ ամբիցիաներ ուժեղագույնների լիգայում հանդես եկող ակումբ գլխավորելու համար: Իհարկե, դա այնքան էլ հեշտ չի լինի»,- Զիդանի խոսքը մեջբերում է RMC-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում օգնում էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում