Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ Բրեմենի «Վերդերի» նախկին դարպասապահ Տիմ Վիզեն որոշել է դառնալ ռեստլեր: 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է գերմանական «Հոֆֆենհայմը», որից նա հեռացել է հունվարին: Դրանից հետո դարպասապահը սկսել է այցելել մարզասրահ:
«Առաջարկ եմ ստացել ռեստլինգի մարտեր կազմակերպող ընկերությունից: Նրանք ցանկանում են, որ դառնամ մարտիկ: Ես քննարկում եմ այդ տարբերակը եւ չեմ վախենում մարտերից: Ինչո՞ւ պետք է հրաժարվեմ: Ռեստլինգը շատ ճանաչված մարզաձեւ է, հատկապես՝ ԱՄՆ-ում: Հաջորդ շաբաթ գործակալիս հետ կքննարկամ այդ առաջարկը»,- Վիզեի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Տիմ Վիզեն Գերմանիայի հավաքականում խաղացել է 2008-2012-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում