Եվրոպական միությունը (EC) մտադիր է Ռուսաստանին զրկել միջազգային մարզական մրցաշարերի անցկացման իրավունքից: Պատճառը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական իրավիճակն է, գրում է Bild-ը:
Խոսքը նաեւ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության, Ֆորմուլա-1-ի Սոչիի Մեծ Մրցանակի, տափօղակով հոկեյի աշխարհի 2016թ. առաջնության եւ լողի աշխարհի 2015թ. առաջնության մասին է:
Պատժամիջոցը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերի 23-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում