Օլիմպիական խաղերի եւ աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
75 քաշային Ջուլֆալակյանը քառորդ եզրափակիչում 11։2 հաշվով հաղթել է մեքսիկացի Խուան Էսկոբարին։ Եզրափակիչի ուղեգրի համար Եվրոպայի փոխչեմպիոնը կմրցի Զուրաբի Դատունաշվիլի (Վրաստան) - Գուրպրիտ Սինղ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին։
Սեպտեմբերի 12-ին ասպարեզ դուրս եկած 85 կգ քաշային Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 0։3 հաշվով պարտվել էր իրանցի Ալի Մոյթաբա Քարիմֆարին։ Հայ ըմբիշի մրցակիցը հաջորդ փուլում պարտություն էր կրել, ինչի պատճառով Շահինյանը զրկվել է սփոփիչ գոտեմարտին մասնակցելու հնարավորությունից։
Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի