09:41  ,  12 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արթուր Շահինյանի անհաջող մեկնարկը (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 12-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսեց ելույթները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։

85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Շահինյանն առաջին գոտեմարտում 0։3 հաշվով պարտվեց իրանցի Ալի Մոյթաբա Քարիմֆարին։

Սեպտեմբերի 12-ին պայքարի մեջ կմտնի նաեւ 75 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով 1/16 եզրափակիչում կմրցի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում