12:10  ,  12 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արսեն Ջուլֆալակյանը քառորդ եզրափակիչում է (ֆոտոշարք)

Օլիմպիական խաղերի եւ աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

75 քաշային կարգի 1/8 եզրափակիչում Ջուլֆալակյանը 12։1 հաշվով հաղթել է ավստրիացի Ֆլորիան Մարխլին։

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշից 1.28 րոպե էր պահանջվել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ 9։0 հաշվով հաղթանակ տանելու համար։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 0։3 հաշվով պարտվել էր իրանցի Ալի Մոյթաբա Քարիմֆարին։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում