10:24  ,  12 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արսեն Ջուլֆալակյանը շանս չտվեց ադրբեջանցի ըմբիշին (ֆոտոշարք)

Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

75 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում օլիմպիական փոխչեմպիոնից 1.28 րոպե պահանջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ 9։0 հաշվով հաղթանակ տանելու համար։

Հիշեցնենք, որ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 0։3 հաշվով պարտվել էր իրանցի Ալի Մոյթաբա Քարիմֆարին։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում