23:12  ,  19 նոյեմբերի, 2026

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Ա Սերիայի լավագույն ռմբարկուին

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Մոնցայի» 21-ամյա հարձակվող Գուշտավու Վարելային, որն Ա Սերիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Լիվերպուլյան ակումբի սկաուտներն այս մրցաշրջանում մի քանի անգամ ներկա են եղել «Մոնցայի» հանդիպումներին, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Անգլիական «Տոտենհեմը», «Բրենթֆորդը» եւ «Սանդերլենդը» նույնպես հետաքրքրված են Գուշտավու Վարելայի ծառայություններով։ Նրա տրանսֆերային իրավունքի 20 տոկոսը պատկանում է պորտուգալական «Բենֆիկային»։

Իտալիայի ընթացիկ առաջնության 10 խաղում Վարելան խփել է 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մոնցայի» հետ նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։

Transfermarkt-ը Վարելայի տրանսֆերային իրավունքը գնահատում է 5 միլիոն եվրո։ Նա Պորտուգալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի անդամ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print