Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի երկարատեւ դադարից հետո վերսկսել է մարզումները Դորտմունդի «Բորուսիայի» ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ հունիսին Գյունդոգանը ենթարկվել էր ողնաշարի վիրահատության: Վնասվածքի պատճառով նա Գերմանիայի հավաքականի հետ չմեկնեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաեւ բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում