Իսպանացի դարպասապահ Մանուել Ալմունիան պետք է պայմանագիր կնքեր իտալական «Կալյարիի» հետ, սակայն բուժզննումը ցույց է տվել, որ նա ունի սրտի խնդիրներ: Նախորդ երկու մրցաշրջանում 37-ամյա Ալմունիան հանդես էր գալիս «Ուոտֆորդում»: «Կալյարի» նա պետք է տեղափոխվեր ազատ գործակալի կարգավիճակում, հաղորդում է Marca-ն: Կարիերայի մեծ մասը Ալմունիան անցկացրել է Լոնդոնի «Արսենալում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում