20:27  ,  28 օգոստոսի, 2014

Կագավան մոտ է «Բորուսիա» վերադառնալուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան մոտ է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալուն: Կողմերը գործնականում հասել են համաձայնության, հաղորդում է ruhrnachrichten.de-ն: 25-ամյա ֆուտբոլիստը մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը կվերադառնա Գերմանիա:

Կագավան «Բորուսիայում» հանդես է եկել 2010-2012 թվականներին, որից հետո 16 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ճապոնացի ֆուտբոլիստը չկարողացավ ամրապնդվել անգլիական ակումբի հիմնական կազմում: Օրերս, «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարեց, որ Կագավան չի մնա թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս