Աբու Դաբիայում ավարտված խոշոր միջազգային մրցաշարում հայ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը կիսել է առաջին տեղը: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույն արդյունքը ցույց է տվել ուկրաինացի Յուրի Կուզուբովը, որը լրացուցիչ ցուցանիշով գերազանցել է Տիգրան Լ. Պետրոսյանին: Մրցաշարին մասնակցել է 89 շախմատիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում