Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը եւ Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակեն ուկրաինական ակումբում:
«Մախաչկալայի «Անժիում» վարձակալությամբ հանդես գալուց հետո մեր թիմ է վերադարձել Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը մեր թիմ է տեղափոխվել Երեւանի «Բանանցից»՝ կնքելով լիարժեք պայմանագիր: Նրանք հայտավորվել են Պրեմյեր լիգայում եւ առաջիկա կիրակի կկարողանան մասնակցել Խարկովի «Մետալիստի» հետ խաղին»,- Վարդան Իսրայելյանի խոսքը մեջբերում է «Մետալուրգի» կայքը:
ՀՖՖ կայքը հայտնել է, որ Ռումյան Հովսեփյանը կնքել է երեք տարվա պայմանագիր:
«Մետալուրգը» ձեռք է բերել նաեւ 19-ամյա պաշտպան էդուարդ Սոբոլին: «Մետալուրգն» այժմ տնային հանդիպումներն անցկացնում է Կիեւում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում