ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հաղորդում է BBC-ն։
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է կենտրոնանալ ներկայիս աշխատանքի վրա։ Ավելի վաղ Պլատինին հայտնել էր ՖԻՖԱ-ում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ կարող է նախագահի պաշտոնի համար պայքարել Յոզեֆ Բլատերի հետ։
Այս պահին Բլատերը նույնպես չի առաջադրել իր թեկնածությունը։ Ընտրությունները կկայանան 2015 թվականի մայիսին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում