Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիա, որտեղ կշարունակի ապաքինվել վնասվածքից, փոխանցում է Expressen-ը։
Շվեդիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Բաստիայի» դեմ խաղում։ Վերականգնման համար հարկավոր է 1.5 ամիս։
Իբրահիմովիչը մտադիր է ապաքինվել մինչեւ Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Ավստրիայի հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում