19:46  ,  11 օգոստոսի, 2014

Յուրգեն Կլոպ. «Բավարիայի» դեմ խաղերը միշտ էլ յուրահատուկ են

«Բավարիայի» դեմ խաղերը միշտ էլ յուրահատուկ են, քանի որ մյունխենյան ակումբն աշխարհի լավագույններից է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Գերմանիայի Սուպերգավաթի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Շատ լուրջ ենք վերաբերվում այդ հանդիպմանը եւ ցանկանում ենք հաղթել։ Ինչ վերաբերում է Լեւանդովսկուն, ապա նա շարունակում է հիանալի տղա լինել։

Չորեքշաբթի բազմաթիվ գրկախառնություններ կլինեն։ Շատ տղաներ երկու թիմերից ընկերություն են անում, սակայն դա ոչ մի կապ չունի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի թվիթերյան էջը։

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով