19:46 11 օգոստոսի, 2014«Բավարիայի» դեմ խաղերը միշտ էլ յուրահատուկ են, քանի որ մյունխենյան ակումբն աշխարհի լավագույններից է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Գերմանիայի Սուպերգավաթի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Շատ լուրջ ենք վերաբերվում այդ հանդիպմանը եւ ցանկանում ենք հաղթել։ Ինչ վերաբերում է Լեւանդովսկուն, ապա նա շարունակում է հիանալի տղա լինել։
Չորեքշաբթի բազմաթիվ գրկախառնություններ կլինեն։ Շատ տղաներ երկու թիմերից ընկերություն են անում, սակայն դա ոչ մի կապ չունի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի թվիթերյան էջը։
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.