16:40  ,  8 օգոստոսի, 2014

Բաստիան Շվայնշտայգերը վնասվածք ունի

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ոտնաթաթի վնասվածք է ստացել ՄԼՍ-ի աստղերի դեմ ընկերական խաղում, փոխանցում է Գերմանիայի չեմպիոնի թվիթերյան էջը։

Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ չէ։ 30-ամյա ֆուտբոլիստը մարզումներին կվերադառնա առաջիկա օրերին եւ կկարողանա մասնակցել Գերմանիայի Սուպերգավաթի խաղին, որում Խոսեպ Գվարդիոլայի թիմի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով