Մյունխենի «Բավարիան» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվել է ՄԼՍ-ի աստղերի հավաքականին։ Խաղը կայացել է Պորտլենդում։
Հաշիվը 8-րդ րոպեին բացել է Գերմանիայի չեմպիոնի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրել է Շոն Ռայթ-Ֆիլիփսը, իսկ 72-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել Լենդոն Դոնովանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մյունխենցիները նվաճել էին Telekom Cup մրցաշարի հաղթողի կոչումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի