Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS) օգոստոսի 8-ին կկայանա կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի՝ 4 ամսով որակազրկվելու վերաբերյալ բողոքարկման քննարկումը:
Ցուցմունք տալու համար դատարան կներկայանա նաեւ 27-ամյա Սուարեսը, ով պատժվել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար: Ուրուգվայցին պետք է դատարան ներկայանա իր փաստաբանի հետ, գրում է AS-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում