Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է իր՝ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը:
«Չեմ կասկածում, որ մնալու եմ ՊՍԺ-ում: Ինձ հիանալի եմ զգում Փարիզում եւ չեմ ծրագրել փոխել ինչ-որ բան: Սակայն ամեն բան կախված է ոչ միայն ինձանից, այլեւ ՊՍԺ-ի դիրքորոշումից»,- Կավանիի խոսքը մեջբերում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կավանին ՊՍԺ-ի հետ չէր մեկնել Հոնկոնգ, իսկ օրեր առաջ փարիզեցիները նրա լուսանկարը հեռացրել էին նոր համազգեստի շնորհանդեսից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում