Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» Copa Euroamericana ընկերական մրցաշարում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է մեքսիկական «Ամերիկային»: Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավումներ չեն արձանագրվել: «Ամերիկան» 11 մետրանոցներով հաղթել է 3:2 հաշվով: Խաղը տեղի է ունեցել Մեքսիկայում:
Իտալական «Ֆիորենտինան» իր հերթին 1:2 հաշվով պարտվել է բրազիլական «Պալմեյրասին»:
Copa Euroamericana
«Ամերիկա» (Մեքսիկա) – «Աթլետիկո» (Իսպանիա) – 0:0 (11 մետրանոցներով՝ 3:2)
«Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 2:1
Վիկտոր Լուիս, 14, Լեոնարդո, 36 – Ջուզեպե Ռոսի, 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում